Անգլիայում ձնատեղման պատճառով փակվել են դպրոցները, չեղարկվել ավիաչվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հյուսիս-արեւմուտքում տեղացած առատ ձյունը ընդհատումներ Է առաջացրել Մանչեսթրի եւ Լիվերպուլի օդանավակայանների աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին հայտնել Է Sky News-ը: Այս երկու օդանավակայաններում որոշ ժամանակով ամբողջովին փակվել Էին թռիչքավայրԷջքային գոտիները:

Ներկայում օդանավակայանների աշխատանքը վերականգնված Է, սակայն ղեկավարությունը խորհուրդ Է տալիս ուղեւորներին՝ վաղօրոք ստուգել իրենց չվերթի կարգավիճակը հնարավոր ուշացումների պատճառով: «ԹռիչքավայրԷջքային գոտին այժմ բաց Է, բայց բազմաթիվ ավիաչվերթներ հետաձգվում են»,-ասված Է Լիվերպուլի օդանավակայանի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Բացի այդ, Sky News-ի հաղորդման համաձայն, Լիվերպուլում եւ Մանչեսթրում հունվարի 30-ին չեղարկված են պարապմունքներն ուսումնական հաստատությունների մեծ մասում: Շոտլանդիայում նույնպես փակվել են մի քանի տասնյակ դպրոցներ: Տեղի օդերեւութաբանական ծառայությունների կանխատեսման համաձայն, Մանչեսթրում օդի ջերմաստիճանը կարող Է իջնել մինչեւ ըստ Ցելսիուսի մինուս 11 աստիճան, ինչը կդառնա այս քաղաքում այս ձմռանը գրանցված ռեկորդային ցածր ցուցանիշը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս