
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը` 45 մլն 672 հազար դրամ արժեքով կնվիրաբերվի Արցախի Հանրապետությանը: Խոսքը 27 հատ տրանսպորտային միջոցների մասին է: Պարզվում է, որ դրանք փաստացի շահագործվում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից, մինչդեռ հաշվառված են Հայաստանի ԱԻՆ-ի հաշվեկշռում: