Արցախում նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուներ․ պայքարը սկսված է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանի ընտրություններ: Արդեն իսկ նշմարվում են նախագահի հնարավոր թեկնածուները՝ ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ԼՂՀ ԱԽՔ, նախկինում ընդդիմադիր Վիտալի Բալասանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Բալասանյանի վերջին աղմկահարույց հայտարարություններն էլ հենց այդ հանգամանքով էին պայմանավորված. նա սկսել է քարոզարշավը` փորձելով շահել Արցախում ընդդիմադիր ընտրազանգվածի տրամադրությունները` միաժամանակ մոռանալով, որ ինքն առանցքային պետական պաշտոնյա է:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավարն է: Նա ընդունված կերպար է ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Եվ պատահական չէ նաեւ, որ Արայիկ Հարությունյանն անվերապահ աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը:

Եւ, ընդհանրապես, Արցախում այս ընթացքում կուսակցություններն ակտիվացել են՝ բացելով նոր գրասենյակներ, նաեւ նոր կուսակցություններ են բացվում: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ իրենց մոտ 16 քաղաքական ուժ կա, որոնց մի մասը նոր է բացվել, մի մասն էլ գրանցման փուլում է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս