ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խուսափո՞ւմ է քաղաքապետը կենդանասերների հետ հանդիպելուց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքային լիազորությունները: Նրանք այս պահանջով այսօր հավաքվել էին քաղաքապետարանի մոտ: Բացի այս, նրանք նաեւ հանդիպում են պահանջում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Սակայն կենդանասերների հետ այսօր հանդիպեց Երեւանի կենդանաբանական այգու աշխատողները քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Երեւանի կենդանաբանական այգու գործունեության հետ կապված խնդիրները:

Հանդիպմանը կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկը նկատեց. «Մինչեւ այստեղ գալը մենք կենդանասերների հետ քննարկել ենք եւ խնդրում ենք, որ Դուք փոխանցեք քաղաքապետին, որ մեզ մոտ ստեղծվել է անվստահության մթնոլորտ հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ: Մենք գտնում ենք, որ մեր կողմից բարձրացված հարցերը հետաձգվում են: Մենք խնդրում ենք, որպեսզի քաղաքապետը ընդունելություն կազմակերպի կենդանասերների համար, որպեսզի կարողանանք լսելի դարձնել մեր ձայնը»:

Ի պատասխան այգու աշխատկացի մտահոգությանը`քաղաքապետարանի ներկայացուցիչը արձագանքեց. «Ձեր ձայնը լսելի է»:

Սակայն այգու նախկին աշխատակիցը հետաքրքրվեց. «Խուսափո՞ւմ է քաղաքապետը կենդանասերների հետ հանդիպելուց»: Ապա այգու մյուս աշխատակիցը վրդովվեց` նշելով. «Ասում ենք հիմնադրամը խառնել է պետական գազանանոցով, լվացքատուն է բացել, Դուք ասում եք վաղը չէ մյուս օրը եկեք կամ 5 օրից… Հստակ բան չկա»:

Սակայն Գոշ Սարգսյանը դարձյալ հստակ պատասխան չուներ` հորդորեց սպասել:

Բացի այս, նշենք, որ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ այգու 2 աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցի հետ կապված կենդանաբանական այգու տնօրենը հրավիրվել է քաղաքապետարան, որպեսզի բացատրություն տա:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս