Փետրվարի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին, ժամը 11:30-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան, DA Legal Consulting (Դի Էյ Լեգալ Քընսալթինգ) փաստաբանական գրասենյակի հիմնադիր, տնօրեն Իրինա Դանիելյանը և նույն գրասենյակի համահիմնադիր Գայանե Գաբոյանը:

Թեմաներ՝ ի՞նչ ռիսկեր կարող են առաջացնել փաստաբանների, հաշվապահների ու խորհրդատուների համար հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխությունները, փոքր փաստաբանական գրասենյակները անմրցունակ կդառնան, հանրության համար ոչ ցանկալի անձանց պաշտպանությունը ստանձնած փաստաբանների նկատմամբ հանրային և այլ ճնշումները, փաստաբանների ինստիտուտի անկախությունը վտանգված է։

***

Փետրվարի 2-ին` ժամը 12–ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբան Տիգրան Աթանեսյանը կխոսի Ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, որով փաստաբանները ընդհանուրհարկման ռեժիմ են տեղափոխվելու, և 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու, բանախոսը կանդրադառնա նաև իրեն փաստաբանիարտոնագրից զրկելու՝ Փաստաբանների պալատի որոշմանն ու ընթացիկ զարգացումներին:




Լրահոս