Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանաժողովը կտեղափոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանաժողովը առաջիկայում հնարավոր է տեղափոխվի Երեւանի Կորյունի 15-17-19 հասցե: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քմ տարածքը տրամադրվել է հանձնաժողովին: Մեզ հայտնի դարձավ, որ հանձնաժողովին տարածք հատկացրել է դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Այս ընթացքում տարածքը վերանորոգվել է:

Բայց, մյուս կողմից, Էթիկայի հանձնաժողովն իր գոյության տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարում, որ հանձնաժողովին ոչ միայն բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն, այլեւ տարածք: Չնայած այս ամենին` Էթիկայի հանձնաժողովն, ըստ էության, որեւէ գործունեություն չի ծավալում, ձեւական կառույց է:




Լրահոս