Նարեկ Սարգսյանի համար Սարգսյանների ընտանիքը պարբերաբար գումարներ է ուղարկում Պրահա․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ Հայաստանի ու Չեխիայի իրավապահները համագործակցում են Սերժ Սարգսյանի հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն՝ Պրահայում Ֆրանկլին Գոնսալես անվամբ հայտնաբերված Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել:

Մասնավորապես,  գումարներ է ուղարկում Պրահայի քրեակատարողական հիմնարկի հաշվեհամարին, որպեսզի այս օրերին կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանը կարողանա իր կարիքները հոգալ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել, սակայն պարզեցինք, որ Նարեկ Սարգսյանը չունի պաշտպան, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է տեղեկության հետ կապված հրապարակել երկրորդ կողմի տեսակետը: Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս