Հարց քաղաքացիներից` աշխատավարձերը չվճարելու դեպքում ի՞նչ է սպասվում գործատուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատողի աշխատավարձը չի վճարում, ապա նա ինչ պատասխանատվության կարող է ենթարկվել: Ի՞նչ է սպասում վերջինիս:

Հովսեփ Գեւորգյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հ․ Գեւորգյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ եւ կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաեւ դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այդ մարմինները ձեւավորվում եւ գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության եւ նրա հաստատած իրավական ակտերի հիման վրա: Գործատուներն ու աշխատողները կարող են ձեռք բերել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխել կամ հրաժարվել դրանցից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս