«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով անցած տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկությունը Հանձնաժողով է ներկայացրել երեք օր ուշ` դեկտեմբերի 28-ին:
Ավելին` ընկերությունը հունվարի 16-ի գրությամբ հայտնել է, որ անցած տարվա նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար ՀԷՑ-ի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների եւ հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ: Եւ հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված` տեղեկությունը հանձնաժողով է ներկայացվել դեկտեմբերի 28-ին: Չնայած այս բացատրությանը` հանձնաժողովը փետրվարի 6-ի նիստին ընկերությանը նախազգուշացում կտա: