
Իսպանացի հայտնի թենիսիստ Դավիդ Ֆերերը հայտարարել է, որ մայիսի 6-ին կայանալիք Մադրիդի մրցաշարը կլինի իր կարիերայում վերջինը:
Իսպանացին հայտնել է, որ ֆիզիկապես հոգնել է և այլևս ի վիճակի չէ ծանրաբեռնված մարզումներ անցկացնել:
Հիշեցնենք, որ իսպանացին 36 տարեկան է և իր կարիերայի ընթացքում հաղթել է ATP 27 մրցաշարերում: