«Մասթերս-1000». Ֆեդերերն ու Ֆերերը` կիսաեզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմում ընթանում է թենիսի «Մասթերս-1000» կարգի թենիսի մրցաշարը: Մայիսի 15-ին կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները: Արդեն  հայտնի են դարձել կիսաեզրափակչի առաջին մասնակիցները:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մրցել է չեխ Թոմաշ Բերդիխի հետ և առավելության է հասել 6:3, 6:3 հաշվով:

Կիսաեզրափակչում Ֆեդերերը կմրցի Ռաֆայել Նադալ – Ստեն Վավրինկա զույգի հաղթողի հետ: Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել է  նաև իսպանացի Դավիդ Ֆերերը, ով երեք խաղափուլերի արդյունքում՝ 6:2, 4:6, 6:3 հաշվով պարտության մատնեց բելգիացի Դավիդ Գոֆենին: Նրա մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ – Կեյ Նիսիկորի զույգի հաղթողը:




Լրահոս