Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում երիտասարդ զույգ է ձերբակալվել այն բանից հետո, ինչ նրանց համարում ինքնաշեն պայթուցիկ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձերբակալվածներից մեկը պնդում է, որ շվեդական խոշոր լրատվամիջոցի ներկայացուցիչ է: Թեպետ ձերբակալումը տեղի է ունեցել փետրվարի 1-ի երեկոյան, այդուհանդերձ վտանգավոր նյութի հայտնաբերման վայրում շարունակում են աշխատել ոստիկաններն ու կրիմինալիստները:
Կասկածյալներ՝ 20-ամյա տղամարդը և 25-ամյա կինը նախկինում դատապարտվել են մանր իրավախախտումների համար՝ կապված թմրանյութերի շրջանառության հետ: