Ստոկհոլմի ռեստորանում պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստոկհոլմի կենտրոնում ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Պայթուցիկ սարքը ռեստորանի ուղղությամբ նետել է անհայտ տղամարդը: Ռումբի մասին ոստիկանությունում հայտնել են ռեստորանի աշխատակիցները:

Նախնական տվյալների համաձայն՝ դեպքի արդյունքում տուժածներ չկան:

Դեպքի մանրամասները քննվում են: Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցներ են աշխատում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս