
Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի երկու կարևորագույն հանդիպումները:
«Բավարիան» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին» և ավելի կարող էր հեռանալ առաջին հորիզոնականից, եթե իր հերթին «Բորուսիան» մրցակցի դաշտում ոչ ոքի չխաղար «Այնտրախտի» հետ:
Այսպիսով այս տուրից հետո մյունխենյան ակումբը 42 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ դորտմունդցիները վաստակեցին 49 միավոր և 7 միավորով պոկվեցին բավարացիներից:
«Բայերը» վաստակած 30 միավորով 7-րդն է, իսկ «Այնտրախտը» 5-ն է գրանցած 32 միավորով:
«Բայեր Լեվեկուզեն»-«Բավարիա Մյունխեն»` 3-1( Գորեցկա(0-1), Բոլի(1-1), Վոլանդ(2-1), Ալարիո(3-1)):
«Այնտրախտ»-«Բորուսիա»`1-1(Ռոյս (0-1), Յովիչ (1-1)):