
analitikaua.net-ը հայտնում է, որ Կրեմենչուգում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի առաջնությունում օլիմպիական 60 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զապորոժիեի հայ համայնքի ներկայացուցիչ Ժորա Աբովյանը։ Նա եզրափակչում 8։6 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լենուր Թեմիրովին։
Առաջնությանը մասնակցել է Ուկրաինայի տարբեր մարզերի մոտ 200 մարզիկ, որոնք պայքարում էին երկիրն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ներկայացնելու հնարավորության համար։