Բազուկի օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազուկի օգտակար հատկությունների մասին քչերին է հայտնի:

Կարմիր բանջարեղենը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա, օգնում է լյարդի աշխատանքին, նվազեցնում է ռադիկալներն ու օրգանիզմից հանում է տոքսիները։

Բազուկը նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում պահպանում է իր օգտակար հատկությունները։

Բազուկի արմատապտուղը պարունակում է շաքար, սպիտակուցներ, պեկտին, օրգանական թթուներ, С, В1, В2, Р, РР վիտամիններ, մի շարք հանքանյութեր, այդ թվում երկաթ, կալիում, յոդ, միկրոէլեմենտներ, որոնք մտնում են ֆերմենտների բաղադրության մեջ ու կարգավորում են արյան շրջանառութան գործընթացը:




Լրահոս