
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վարազդատ Կարապետյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: