Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Տեղի ունեցավ լիարժեք դատաքննություն: Կողմերի բոլոր փաստարկները քննարկվել են: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին»,- ասաց Ալումյանը:




Լրահոս