Փետրվարի 6-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն հ/կ նախագահ Արթուր Աթոյան: ԹԵՄԱ՝ Տնտեսվարողների իրազեկվածության, օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող հիմնախնդիրների շուրջ:
***
Փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը:
ԹԵՄԱ՝ Հարկային օրենսգրքի նախագիծը. խնդրահարույց դրույթներն ու տնտեսական միջավայրում սպասվող փոփոխությունների ազդեցությունը:
***
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
ԹԵՄԱ՝ պետության կողմից դադարեցվում է բուհերում աշխատող գիտնականների ֆինանսավորումը. դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկանուսումնական պլանից հանելու վտանգը:
***
Փետրվարի 6-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Թեման՝ Զարգացումներ ՀՀ արտաքին քաղաքականությունում՝ Եվրոպայից հետո, Իրանից առաջ: