Փետրվարի 7-ին, ժամը 13:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Թեմաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հանդիպել է ադրբեջանամետ, ընդդիմադիր ռուս քաղաքագետ Նիկիտա Իսաևի հետ, ի՞նչ են քննարկել այդ հանդիպման ժամանակ, ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը հանդիպմանը, ադրբեջանական լրատվամիջոցների հավատարմագրումը և այցելությունները Հայաստան։
***
Փետրվարի 7-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Համացանցում հայատառ գրելու օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Համացանցում հայկական այբուբենի օգտագործման ներկայիս վիճակը. Որքանո՞վ են պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները համացանցում գրում հայերեն. Ինչ է Վիկիպեդիան. հայատառ դոմենային անունը և ինչ խոչընդոտ կան ․ հայ դոմենի օգտագործման գործում։ Համացանցում հայերեն գրելը՝ հայրենասիրության և լեզվի պահպանման, ազգային մտածողության ու գրագիտության, թե՞ շփման դյուրին դրսևորում։ Դպրոցների և ԶԼՄ-ների դերը համացանցում հայտառ գրելու գործընթացում»։
Բանախոսներն են՝
Գրիգորի Սաղյան – «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ
Սուսաննա Մկրտչյան – «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ
***
«Նոյյան Տապան». Ռուզաննա Ադանալյանը հանդես կգա հայտարությամբ
07-02-2019 13:30 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Փետրվարի 7-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը կանդրադառնա
1 Երեխաների,ինչպես նաև նրանց օրգանների վաճառքի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հունվարի 10-ի կառավարության նիստին արված հայտարարությանը
2, ԱԱԾ-տնօրեն Ա.Վանեցյանի, թե իրենք երբևիցե չեն ստացել նման ինֆորմացիա և այդ ոլորտը անմիջապես վերահսկվում է հերքմանը։
3. Կմեկնաբանի նաև թե ինչու է անդրադառնում այդ երկու հայտարարություններին և որն է նպատակը։