Պաշտոնյայի ընկերությունը սնանկ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2018 թվականի մարտի 24-ին գրել էր, որ ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող «Իդալգո» ՍՊԸ-ն սնանկ էր ճանաչվել եւ աճուրդի հանել խանութում վաճառվող զգեստները: Ընդ որում, «Իդալգո» ՍՊԸ-ն ինքն էր դիմել դատարան իրեն սնանկ ճանաչելու համար: Պատճառը «Դալմա» առեւտրի կենտրոնի եւ ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած մոտ 20 մլն դրամի հասնող պարտքն է եղել, որ «Իդալգո» ՍՊԸ-ն չի ցանկացել վճարել` միաժամանակ հրաժարվելով առողջացման ծրագիր ներկայացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի հունվարի 8-ին «Իդալգո» ՍՊԸ-ի դիմումը` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է: Հիմա ընկերությունը նոր գործընթաց է սկսել: Մասնավորապես, պարզեցինք, որ ընկերությունը հունվարի 25-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում աճուրդի է հանել Վան Կլիֆ ապրանքանիշի իրեր` կոստյումներ, տաբատներ եւ այլն: Դրանք բրենդային հագուստներ են, որոնք բավական թանկ արժեն:




Լրահոս