Կին դատապարտյալները կռիվ են տալիս. համաներման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաներմամբ ազատ չարձակված կին դատապարտյալները դիմել են դատարան` ընդդեմ «Աբովյան» ՔԿՀ ղեկավարության: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 5-ին նման հայցադիմում ներկայացրել է դատապարտյալներից Անահիտ Մութաֆյանը: Նա ՀՀ վարչական դատարանից պահանջել է ստիպել ՔԿՀ ղեկավարությանը պարտավորեցնել ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը եւ վերականգնել ՀՀ ԱԺ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը:

Միաժամանակ, Մութաֆյանը պահանջել է, ՀՀ ԱԺ համաներման 2-րդ հոդվածի 1-ին մասի օրենքի համաձայն, իրեն ազատ արձակել պատիժը կրելուց: Նույն հայցով դատարան է դիմնել նաեւ «Աբովյան» ՔԿԼՀ-ի մեկ այլ կին դատապարտյալ՝ Արմինե Մանուկյանը: Ասել է թե` վերոնշյալ կանանց վրա համաներումը չի տարածվել, եւ վերջիններս դատարանի միջոցով են փորձում հայտնվել ազատության մեջ:

 




Լրահոս