Կառավարության ծրագիրը՝ արտահերթ նիստում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն այսօր կրկին արտահերթ նիստ կգումարի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցն է։ Ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։

Չնայած փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչեւ վերջին օրը սպասել, շանսը օգտագործել եւ խմբագրական աշխատանքներ կատարել։ Հավելենք, որ կառավարության ծրագրի հրապարակումից հետո քննադատություններ եւս առկա են, եւ չի բացառվում՝ խմբագրումները կատարվեն նաեւ դրանից ելնելով»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս