ՀԱՐՑ. Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահվել, ապա ի՞նչ պետք է անել: Արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի՞:
Գայանե Դանիելյան (36 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հայնարապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հարկային գործակալի կողմից, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հնարավորինս պարզ ներկայացված է: Մնում է լինել տեղեկացված եւ ուշադիր հարկ եղած դեպքում իրավունքները պաշտպանելու եւ ճշտումներ կատարելու համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: