Սյունիքի նախկին մարզպետը պարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը սկսել է անվավեր ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՝ ժամանակին ընդունած որոշումները: Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է ՀՀ Սյունիքի մարզպետին 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել Դարբասի միջնակարգ դպրոցի` 2017թ. դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած մրցույթի արդյունքներով ընտրված տնօրեն Ռուբեն Զաքարյանի հետ: Ավելին` դատարանը որոշել է անվավեր ճանաչել մարզպետ Վահե Հակոբյանի եւ «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Վարդիթեր Սանթրյանի միջեւ պայամանագիրը:

Բանն այն է, որ դեռ 2017թ. դպրոցում մրցույթ էր անցկացվել, ու տնօրեն էր նշանակվել Վարդիթեր Սանթրյանը, իսկ, ահա, մյուս թեկնածուն` Ռուբեն Զաքարյանը, դիմել էր դատարան՝ պնդելով, որ իրականում ինքն է հաղթել, իսկ մարզպետն ապօրինություն է արել: Եվ, ահա, մեկ տարի անց նա նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հաղթեց, հիմա էլ նշանակվելու է տնօրեն:




Լրահոս