Ոչ թե զորախումբ է, այլ հումանիտար առաքելության խումբ. ՊՆ-ից արձագանքում են Աշոտյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հայտարարել է, թե Սիրիա հայկական զորախումբ ուղարկվել է առանց միջպետական պայմանագրի, սակայն Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դա զորախումբ չի եղել, այլ ընդամենը հումանիտար առաքելության խումբ:

«Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության խմբի հետ կապված իրավական բոլոր փաստաթղթերը կան: Բոլոր փաստաթղթերն ու իրավական հիմքերը նորմալ են: Ըստ անհրաժեշտության` դրա մասով կտրվի համապատասխան բացատրություն»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցրինք` ինչպե՞ս են երաշխավորվել մեր զինվորականների իրավունքները, նա նշեց. «Բոլոր իրավական հիմքերով»:




Լրահոս