Փետրվարի 11-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։ ։
Թեման՝ «Արմեն Սասունիկի Ղազարյանը 2013 թվականի հունիսից առ այսօր գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։Իրավապաշտպաններն ահազանգում են՝ նրան ապօրինի կալանքի տակ, անմարդկային պայմաններում պահելու, նրա մոտ առաջացած լուրջ առողջական խնդրների, արդար դատաքննության խախտումների, 2017 թ, ՄԻԵԴ-ի կողմից Արմեն Ղազարյանին անհիմն կալանքի տակ պահելու վարույթի վերաբերյալ գանգատը ընդունելու մասին»։
Բանախոները կներկայացնեն նաև իրենց հետագա անելիքները։
Բանախոսներն են՝
Ժաննա Ալեքսանյան – Լրագրողնեևը Հանուն Մարդու իրավունքների ՀԿ նախագահ,
Հայարփի Սարգսյան – նույն ՀԿ փաստաբսն,
Նինա Կարապետյանց – Հելսինկյան ասոցիացիայի նախագահ
Արա Ղարագյոզյան – Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան
***
Փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը եւ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ հեղափոխությունը եւ արդարադատությունը. իրողություններ եւ սպասելիքներ:
***
Փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» ակումբում կհյուրընկալվեն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
ԹԵՄԱ՝ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում առաջացող թափուր տեղի համալրման խնդիրները։
***
Փետրվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը. տնտեսական ոլորտում սպասվող զարգացումները:
***
Փետրվարի 11-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Ապահովագրական գործակալների միության ղեկավար Հայկ Առաքելյանը և «Տուգանք» հասարակական միավորման հիմնադիր, վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը:
Թեման՝ ԱՊՊԱ ծրագրային ապահովման խնդիրները՝ նախորդից որպես ժառանգություն, մաքսային բարեփոխումներն ու խնդիրները ավտովարորդների համար:
***
Փետրվարի 11-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Թեման՝ Կառավարության ծրագիրը սոցիալական և տնտեսական բաղադրիչներով: