Հարց քաղաքացիներից` որքա՞ն է կազմում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` որքան է կազմում ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը: Եվ ուզում եմ իմանալ` վճարովի արձակուրդի դեպքում այդ ժամկետի համար աշխատավարձը երբ է վճարվում:

Հերմինե Պետրոսյան (42 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պետրոսյանի հարցին ի պատախսան` հայտնում ենք՝
1. ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսելուց առնվազն երեք օր առաջ: (Աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգքրի 192-րդ հոդվածի համաձայն` աշխատավարձը վճարվում է ամսական առնվազն մեկ անգամ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս