
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը տոնեց հերթական հաղթանակը: Սա նրա համար 10-րդն էր անընդմեջ։
Սոչիում ընթացող պրոֆեիսոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը հաղթեց Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին:
Հատկանշական է շեշտել, որ Գոռը մրցակցին տապալեց հենց առաջին ռաունդում։