Փետրվարի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսին կարող են մասնակցել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածք փետրվարի 12-ին` ժամը 10.45-ից 11.00-ն:

***

Փետրվարի 12-ին` ժամը 11:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի փետրվարի 12-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

***

Փետրվարի 12-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմգազսերվիս ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դանիել Զաքարյանը և փաստաբան Արսեն Թարվերդյանը: ԹԵՄԱ՝ Ներտնային գազասպասարկան ոլորտում առկա հիմնախնդիրների մասին:

Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջանային զարգացումների շուրջ:

***

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում  առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը կխոսի Սուրբ Սարգիս տոնի, որը նշվելու է փետրվարի 16-ին, ժողովրդական սովորույթների եւ նախատեսվող տոնակատարությունների մասին:

***

Փետրվարի 12-ին  ժամը 12,30 -ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս` նարգիլեի բիզնեսով զբաղվողների մասնակցությամբ։
Թեման՝  «Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները հայտարարում են բանակցային գործընթացի մեկնարկի մասին, ո՞ւմ միջև և ինչի՞ շուրջ»։
Բանախոսներն են՝
Գոռ Գասպարյան
Ժորա Փանոսյան
Բանախոսների թիվը հնարավոր է համալրվի
***

Փետրվարի 12-ին՝  ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի  փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:

ԹԵՄԱ՝    «Սորոս»  հիմնադրամի ֆինանսավորման ծավալները որպես գործիք  Հայաստանի և՛ ներքին,  և՛ արտաքին,  և՛ քաղաքական օրակարգի խոչընդոտմանը. Հայաստանում օտարերկրյա դրամաշնորհները  որոշ հասարակական ուժերի կողմից ծառայում են ապակառուցողական քաղաքականությանը:




Լրահոս