Ինչն է եղել 34-ամյա զինծառայողի մահվան պատճառը. կռիվը սկսվել է հեռախոսի շուրջ խոսակցությունից. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.։

ArmLur.am-ին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, Մեսրոպ Գրիգորյանը, որը սպա է, ժամկետային զինծառայողի ձեռքից հեռախոսը վերցրել է, որից հետո ժամկետային զինծառայողի եւ սպա Մեսրոպ Գրիգորյանի միջեւ վիճաբանություն է սկսվել: Արդյունքում, երկու զինվորականների միջեւ վեճը այն աստիճանի է թեժացել, որ ժամկետային զինծառայողը կրակել է սպային, որն էլ ստացած վնասվածքից մահացել է: Դատելով իրավիճակից` իրավապահները ժամկետային զինծառայողին կձերբակալեն:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում:

Քնար Մանուկյան




Լրահոս