Փետրվարի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը. տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները:

***

Սույն թվականի փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին, Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի
գրասենյակի ժողովասրահում(Հանրապետության 30, երկրորդ հարկ) տեղի կունենա Հ.Յ.Դ. Հայաստանի
ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Հ.Յ.Դ մասնագիտական հանձնախմբերի համակարգող
Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը:
Թեման՝ ՀՀ կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ Հ.Յ.Դաշնակցության մոտեցումները:
***
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սույն թվականի փետրվարի 13-ին`ժամը 12:00-ին, Շիրակի մարզպետարանի վարչական շենքում կներկայացնի Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Ժամը 16:00-ին Տավուշի մարզպետարանի վարչական շենքում կներակայացնի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանին:
***

Փետրվարի 13-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, հրավիրված է նաև ներկայացուցիչ Հատուկ Քննչական Կոմիտեյից:

Թեման՝ 2018 թ-ի փետրվարի 13-ի ծեծկռտուք, ինչու է կարճվել քրեական գործը:

***

Փետրվարի 13-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուխորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը և ԱՀԹ տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը:

Թեման՝ Ինչու է այս տարի այսքան մոտ համընկել Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները և ինչու է եկեղեցին  Տեառնընդառաջը նշում փետրվարի 14-ին, ինչպես կարելի է սեր խոստովանել գրքի միջոցով:




Լրահոս