Փետրվարի 14-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին, ժամը 13:00-ին «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբի (Բաղրամյան 59 շենք, 3րդ հարկ, հեռ. 077-57-79-15), հյուրն է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Թեման. Կառավարության ծրագրի մութ անկյունները եւ դրանց բացահայտումները:

***

Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը, կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին։

Թեմա՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանի խնդրի շուրջ տիրող անտարբերությունը, ակնկալվող քայլերը, մտավորականները պահանջում են շուտափույթ կարգավորել հարցը և նպաստել հացադուլի դադարեցմանը։

***

Փետրվարի 14-ին, ժամը 12։00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը։

Թեմաներ՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների Կոչը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։  Հացադուլը շարունակելու մասին Հովհաննես Գալստյանի հայտարարությունը։  ՀՀ մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի և կինոռեժիսորի միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրության հատվածների հրապարակում։

***
Հարգելի լրագրողներ,

Վաղը՝ իմ հացադուլի 12-րդ օրը, փետրվարի 14-ին, ժամը 12:00, հրավիրում եմ ասուլիսի Բլից ինֆո ակումբում, հասցե՝ Արշակունյաց պող., 2 շենք, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, մամուլի շենքի հարևանությամբ, չորրորդ հարկ։

Թեմա՝

Ա․) «Տատիկիս Վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների ԿՈՉը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։

Բ․Հացադուլը շարունակելու մասին իմ հայտարարությունը։

Գ․ՀՀ մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի և իմ միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրության հատվածների հրապարակում։




Լրահոս