Արամ Հարությունյանին փնտրում ու փնտրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով հետախուզում էր հայտարավել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի նկատմամբ:

Շուտով կլրանա նրան մեղադրանք առաջադրելու եւ հետախուզում հայտարարելու մեկ ամիսը, սակայն նախաքննական մարմինը դեռեւս փնտրում ու փնտրում է Արամ Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահների մոտ անգամ կասկած չկա , թե նա որտեղ կարող է լինել:

Լուրեր կան, որ Արամ Հարությունյանը գտնվում է Ֆրանսիայում: Թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ մեղադրյալին չեն հայտնաբերում:




Լրահոս