Նախկին իշխանությունների հովանավորյալը` ընդդեմ ՊԵԿ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալը, որը նախկինում կաշառակերության համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել, դատի է տվել ՊԵԿ-ին ու փող է ուզում:

Եւ այսպես, դեռեւս 2017 թվականի մայիսի 26-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը` Երեմ Մարգարյանը:

Ըստ մամուլի հրապարակումների` իր կարիերայի համար Երեմ Մարգարյանը պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:

Իսկ, ահա, Բեյբությանի հովանավորն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանն է: Մամուլի հրապարակումների համաձայն` Բեյբությանի հետ են կապվում «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութները:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս