Փետրվարի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ ԵՎ ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիան շարունակում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ կլոր սեղան-քննարկումների շարքը։ Այս անգամ ակադեմիան կազմակերպում է կլոր սեղան-քննարկում՝ «Եվրասիական իրավունքի ձևավորում, ժամանակակից իրավիճակը և զարգացման հիմնական ուղղությունները» խորագրով։ Սիրով Ձեզ կհյուրնկալենք հետևյալ հասցով՝

Կլոր սեղան-քննարկման վայրը՝ ՀԱՊԿ ԵՎ ԵՎՐԱԶԵՍ Ակադեմիա Մխիթար Հերացի 2

Ամսաթիվ, ժամ՝ 15.02.2019թ ժ -14։00

***

Փետրվարի 15-ին, ժամը 12։30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր, հասցե՝ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20, թիվ 2 դահլիճ) տեղի կունենա «Սարի թաղի» գործի կասեցման դեմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աջակցությամբ պատրաստված՝ լրագրողներ Գևորգ Ղազարյանի և Մարիամ Գրիգորյանի բողոքի գործով դատական նիստը։ 

***

Փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Թեմա՝ Ղարաբաղյան հիմնահարցը կառավարության ծրագրում, ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները Արցախի վերաբերյալ և հայկական կողմի, մասնավորապես վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը այդ հայտարարություններին։

***

Փետրվարի 15-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային զարգացումների և ՀՀ կառավարության ծրագրի արտաքին քաղաքական բաղադրիչի մասին:

***

Փետրվարի 15-ին, ժամը 13:30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցե` Նալբանդյան 128) տեղի կունենա «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

***

Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու մամուլի ասուլիսը։

Ռյաբինսկին կներկայացնի կենտրոնի 2019 թ-ի ծրագրերը, կխոսի նաև այն մասին, թե ինչպես կարող են Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի առաջատար բուհեր ընդունվել:




Լրահոս