![](https://armlur.am/wp-content/uploads/2019/02/51991374_394297087799186_1867680942575845376_n.jpg)
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» դրսում 2-1 հաշվով հաղթեց «Այաքսին», որտեղ դեղին քարտ ստացավ մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը: Այդ քարտի պատճառով նա չի մասնակցի պատասխան խաղին, եւ թիմի հաջորդ փուլ անցնելու դեպքում արդեն կխաղա «մաքուր» վիճակում: ՈւԵՖԱ-ն Ռամոսի մոտ միտում է նկատել եւ հետաքննություն կսկսի: Եթե Ռամոսի մեղքը բացահայտվի, նրան սպառնում է 2 խաղյա որակազրկում: