Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ներդրումային ծրագրերի մասին։ Նրա խոսքով կառավարությունն ունի բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ, որոնց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, իսկ մի մասի վրա էլ պետք է աշխատել:
« Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի», – նշեց նա։
Ընդ որում, նա կարևորեց մարդու բանկային պատմությունը։ «Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է` 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ», – եզրափակեց վարչապետը։