Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մի շարք հանդիպումներ. Փլեյ օֆը կշարունակվի նաեւ մյուս շաբաթ, իսկ հիմա արդեն շաբաթվա վերջն է եւ ժամանակն է ծանոթանալ այս տուրի կենտրոնական հանդիպումներին:
Անգլիայի Գավաթ
Այս շաբաթ Անգլիայի Պրեմիեր Լիգային գալիս է փոխարինելու Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչը:
Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի կենտրոնական խաղը կկայանա ոչ հանգստյան օրերին, այլ երկուշաբթի: «Չելսի»-«Մանչեստեր Յունայթեդ».Անգլիայի ամենահին դերբիներից մեկը կզարդարի շաբաթվա առաջին աշխատանքային օրվա գիշերը (23:30):
Սուլշերի կերպարանափոխած «Յունայթեդը» արդեն պարտություն ունի, այն էլ տանը, այն էլ Չեմպիոնների Լիգայում (ՊՍԺ 2-0): «Ազնվականներն էլ» «սարրիբոլը» չեն կարողանում յուրացնել եւ կարելի է արձանագրել, որ երկու թիմերն էլ խաղին մոտենում են շատ ծանր վիճակում: Այս խաղում ֆավորիտ ընդգծել հնարավոր չէ։
Մյուս խաղերը`
Շաբաթ.
16:30 – «Բրայթոն»-«Դերբի Քաունթի».
19:00 – «Ուիմբլդոն»-«Միլուոլ»
21:30 – «Նյուփորթ»-«Մանչեսթեր Սիթի».
Կիրակի.
17:00 – «Բրիստոլ Սիթի»-«Վուլվերհեմթոն»
20:00 – «Դոնկաստեր»-«Քրիստալ Փելաս»
20:00 – «Սուոնսի»-«Բրենթֆորդ»
Լա Լիգա
Լա Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը փոքրկ մադրիդյան դերբին է `«Ռայո Վալյեկանո»-«Ատլետիկո Մադրիդ»: Խաղի բացահայտ ֆավորիտը Չոլո Սիմեոնեի սաներն են, սակայն «Ռայոն» սեփական դաշտում անախորժություններ ստեղծել գիտի. տանտերերը վտանգավոր գոտում են (23 միավոր ,18-րդ տեղ) եւ ամեն մի միավոր նրանց համար կարող է դառնալ ճակատագրական: Խաղը կկայանա շաբաթ օրը եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:
Տուրի մյուս խաղերը`
Շաբաթ.
16:00 – «Սելտա»-«Լևանտե»
21:30 – «Ռեալ Սոսյեդադ»-«Լեգանես»
Կիրակի.
15:00 – «Ռեալ»-«Ժիրոնա». «Կենտրոն»
19:15 – «Վալենսիա»-«Էսպանյոլ»
21:30 – «Վիլյառեալ»-«Սևիլիա»
23:45 – «Բետիս»-«Ալավես»
Երկուշաբթի.
00:00-«Ուեսկա»-«Բիլբաո»
Սերիա Ա
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում կարելի է առանձնացնել «Նապոլի»-«Տորինո» խաղը:«Յուվեի» հետ հեռակա չեմպիոնական պայքար մղող նեապոլցիները այս խաղի ֆավորիտն են եւ պետք է հաղթեն առաջնությունում գոնե ձեւական ինտրիգը պահելու համար:
«Տորինոն» լինելով թշնամի «Յուվենտուսին» միայն պարտվելով արջի ծառայություն կկատարի թուրինյան գրանդի համար, իսկ «Նապոլիից» միավորներ կորզելը օգուտ է միայն «Ծեր Սինյորային»:
Հանդիպումը կկայանա կիրակի եւ կմեկնարկի 23:30-ին:
Շաբաթ.
21:00 – «Կալյարի»-«Պարմա»
23:30 – «Ատալանտա»-«Միլան»
Կիրակի.
15:30 – «ՍՊԱԼ»-«Ֆիորենտինա»
18:00 – «Ջենոա»-«Լացիո»
18:00 – «Ուդինեզե»-«Կիևո»
18:00 – «Էմպոլի»-«Սասուոլո»
21:00 – «Ինտեր»-«Սամպդորիա»
Երկուշաբթի.
23:30-«Ռոմա»-«Բոլոնյա»
Բունդեսլիգա
Գերմանիայում ինտրիգը սրվեց անցած տուրում «Դորտմունդի» միավորներ կորցնելուց հետո: «Բավարիան» արդեն շնչում է դորտմունդցիների թիկունքում:
Բայց եկեք մի պահ կտրվենք չեմպիոնական պայքարից. այս տուրի ամենահետաքրքիր խաղը կկայանա Ֆրանկֆուրտում: Տեղի «Այնտրախտը» սեփական դաշտում կընդունի «Մյունխենգլադբախին»: Մինչ բավարիացիներն ու «մեղուները» պայքար են տալիս «արծաթե սկուտեղի» համար, այդ ընթացքում դանդաղ, բայց հստակ քայլերով նրանց է միանում «Բորուսիա Մյունխենգլադբախը»:Եթե նրանք կարողանան հաղթել «Ֆրանկֆուրտին», ապա կարելի է ասել չեմպիոնական պայքարի մեջ են:
«Այնտրախտը» իր դաշտում միշտ էլ ահասարսուռ տեսք ունի:
Խաղը կկայանա կիրակի 18:30-ին:
Տուրի մյուս խաղերը`
Շաբաթ.
18:30 – «Վոլֆսբուրգ»-«Մայնց»
18:30 – «Հոֆենհայմ»-«Հանովեր»
18:30 – «Շալկե»-«Ֆրայբուրգ»
18:30 – «Շտուտգարտ»-«Լայպցիգ»
21:30 – «Հերտա»-«Վերդեր»
Կիրակի.
21:00 – «Բայեր»-«Ֆորտունա»
Երկուշաբթի.
23:30- «Նուրենբերգ»-«Բորուսիա Դորտմունդ»
Լիգա 1
Թոփ 5 առաջնությունների «ամենաթեժ» առաջնության կենտրոնական խաղը կկայանա կիրակի 18:00-ին: Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելիեն» սեփական դաշտում կընդունի «Լիլին»: Երկրորդ տեղով ընթացող «Լիլը» խաղի ֆավորիտն է, բայց «Մոնպելիեն» հեշտ հանձնվողներիցը չէ:
Տուրի մյուս խաղերը`
Շաբաթ.
20:00 – «Մարսել»-«Ամյեն»
23:00 – «Անժե»-«Նիս»
23:00 – «Մոնակո»-«Նանտ»
Կիրակի.
18:00 – «Բորդո»-«Թուլուզ»
18:00 – «Կան»-«Ստրասբուր»
20:00 – «Ռեյմս»-«Ռեն»
00:00-«Սենտ Էտիեն»-«ՊՍԺ»
Այս հանգստյան օրերի խաղերը կարծես գովազդ լինեն Չեմպիոնների Լիգայից առաջ:
Այս շաբաթ լավագույն առաջնություններում կրկին թեժ է լինելու:
Էդմոն Մարտիրոսյան