
Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս հաղթել է «Աուգսբուրգին» 3:2 հաշվով:
Հանդիպումը սպասարկել է կին-մրցավար Բիբիանա Շտայնհաուսը, որը կանոնավոր կերպով աշխատում է Բունդեսլիգայի խաղերում: Այս իրադարձությունը պատճառ է հանդիսացել, որ Իրանի պետական հեռուստաընկերությունը չցուցադրի հանդիպումը:
Բանն այն է, որ Բիբիանան, ինչպես բոլոր մրցավարները, կրել է շորտ: