Վերահսկողական ծառայությունը հասավ Լոռու մարզ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստն» արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ վարչապետի հանձնարարությամբ ՏԿԶ նախարարը հատուկ վերահսկողություն է սահմանել «չարաճճի» համայնքապետների վրա:

Ըստ թերթի հավաստի աղբյուրների, մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում: Սա այն ռիսկային համայնքներից մեկն է, որը միշտ համարվել է «հանրապետականացված»: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել, որպեսզի կարողանան տեղում դիրքերի ամրացման հերթական օպերացիան կազմակերպել: Սա նաև արվում է, որպեսզի հանրությանը մեկ անգամ ևս ապացուցեն, թե նախորդներն ինչքան վատն են եղել, ու «20 տարի անընդհատ թալանել են» ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս