ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` արդյոք խաղատներում ֆիզիկական անձանց ստացած շահումները ենթակա են եկամտահարկով հարկման:
Լեւոն Պողոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ե» ենթակետի համաձայն` խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները) դասվում են հարկատուի համախառն եկամուտների թվին: Ըստ նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի` նշված եկամուտները ենթակա չեն հարկման հարկային գործակալի (եկամուտ վճարողի) կողմից, եւ դրանց հարկումը կատարվում է` օրենքի 31-րդ եւ 31.1-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան, եկամուտ ստացող ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկի հիման վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամտից կարող են կատարվել օրենքով նախատեսված նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ եւ ծախսեր):
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: