Փետրվարի 22-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Խարիզմա երիտասարդական հ/կ նախագահ Արմինե Դավթյանը, ուսուցիչներ՝ Սուսաննա Վարդանյանը (N 196 հիմնական դպրոց), Լուսինե Գասպարյանը (N 54 ավագ դպրոց) և Լաուրա Գևորգյանը (N 16 հատուկ դպրոց): ԹԵՄԱ՝ ուսուցիչներն ահազանգում են իրենց իրավունքների ոտնահարման մասին:
Ժամը 13:00՝ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, իրավապաշտպան Նինա Կարապետյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: ԹԵՄԱ՝ հեղափոխություն և արդարադատություն. իրողություններ և ակնկալիքներ:
***
Փետրվարի 22-ին ժամը 12,30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները կանդրադառնան Ամուլսարի տեղամասում արձանագրված ձյան առատ տեղումների , բնապահպանական պաշտպանիչ համակարգեր կառուցելու հնարավորության բացակայության և բնապահպանական որևէ խնդրի շուրջ պատասխանատվություն չկրելու վերաբերյալ 2019 թ. փետրվարի 19-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածած հայտարարությանը։
Բանախոսներն են՝
Լևոն Գալստյան – Հայկական բնապահպանական ճակատի անդամ
Ահարոն Արսենյան – Ջերմուկի բնակիչ
Թեհմինե Ենոքյան – Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ, լրագրող
Բանախոսները կներկայացնեն նաև իրնց հետագա ծրագրերը։
***
Փետրվարի 20-ին ժամը 13,30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամների ասուլիսը։
Թեման՝ «Երևանում անցկացվելու է հանրահավաք՝ «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։ Հանրահավաքի նպատակը. կազմակերպիչները, պահանջները և նախաձեռնության հետագա անելիքները»։
Բանախոսներն են՝
Վահանգն Չախալյան – «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության նախագահ
Դավիթ Պալյան – «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ
Գևորգ Գուլումյան – «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ
***
Փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են հոգեբան Արկադի Մեհրաբյանը, ԱԻՆ փրկարարական ծառայության կապիտան, հոգեբան Տիգրան Սարգսյանը։
Թեմա՝ ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի վիճակագրությունը 2018թ․ համար, դրդապատճառները, արդյոք պետությունն այս հարցում անելիքներ ունի։
***
Սիրով հրավիրում եմ ձեզ լուսաբա