ՖՈՏՈ. Վիկտոր Ենգիբարյանն արդեն բազմաթիվ նամակներ է ստացել. «Հանրային դիվանագիտության դպրոց»-ի ունկնդիրները հանդիպեցին պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային դիվանագիտության դպրոցը» երեկ 11-րդ եւ 12-րդ հոսքերի ունկնդիրների համար հերթական հանդիպումն էր կազմակերպել Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների հետ: Երեկվա հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանն էր:

Հանդիպման սկզբում նա խոսեց խորհրդարանում իր առաքելության եւ ապագա ծրագրերի մասին, ապա ունդկնդիրները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը ուղղել պատգամավորին: Լինելով Արմավիրի մարզից վարկանիշային ընտրակարգով ընդգրկված պատգամավոր` Ենգիբարյանը մանրամասնեց, թե մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտին, մարզում գրասենյակ է բացել եւ ակտիվ շփվում է տեղացիների հետ:

Ընդհանուր առմամբ հանդիպումը բավական դինամիկ անցավ եւ ունկդիրները չսահմանափակվեցին միայն վերջինիս ոլորտին վերաբերող հարցեր ուղղել: Պատգամավորը եւս կողմ արտահայտվեց դեռեւս նախորդ հանդիպման ժամանակ որոշված համագործակցության մոդելին, ըստ որի ունկնդիրները կարող են նախագծեր, փոփոխություններ առաջարկել պատգամավորին եւ վերջիններս դրանք կբարձրաձայնեն խորհրդարանում: Ենգիբարյանը եւս կողմ եղավ այդ նախաձեռնությանը:

Հավելենք, որ սա դպրոցի ունկնդիրների երկրորդ հանդիպումն էր պատգամավորների հետ: Առաջին հանդիպման հյուրը Վաղարշակ Հակոբյանն էր: Նշենք նաեւ, որ շարքը շարունակական է լինելու:




Լրահոս