«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերի բնակիչները։ Նրանց պնդմամբ` ՀԷՑ տեսուչները, այլ կերպ ասած` էլեկտրիկները, բավականին ճոխ հավելագրումներ են արել։ Բանն այն է, որ այդ տարածաշրջանում գյուղացիների գերակշիռ մասը ջերմոցային գործունեությամբ են զբաղվում։ Եվ հենց այս ժամանակահատվածում էլ նրանք պոլիէթիլենային ջերմատներում սածիլ են աճեցնում` բնականաբար դրա համար օգտագործելով էլէներգիա։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները վստահեցնում են, որ իրենք այս տարի էլէներգիայի միջոցով սածիլ չեն աճեցրել, ավելին` դրանից չունեն իրենց ջերմատներում, բայց էլէներգիայի վարձավճարի չափը կազմել է ավելին, քան նրանցը, որոնք ջերմատունը ջեռուցել են հոսանքով։ Բնականաբար, դժգոհ գյուղացիները այս խնդրով դիմել են տեսուչներին, որոնք ցանկ են կազմել եւ այս օրերին շրջում են տներով, պարզաբանում, հաշվարկներ անում քաղաքացիների հետ։