ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ինչ ժամկետում կարելի է բողոքարկել ստուգման ակտը. ուզում եմ ստույգ տեղեկանալ:
Ստելլա Միրաքյան (34 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրաքյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում, կարող են բողոքարկվել այն պետական մարմին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համապատասխան տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը հրապարակման ենթակա չէ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: