Փետրվարի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին ժամը 12,30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «Սումգայիթի և Բաքվի ջարդերի 30-ամյակի և ի հիշատակ զոհերի, փետրվարի 26-ին Երևանում անցկացվելու է «Հողեր չունենք տալոււ» կարգախոսով հայահավաքը։ Միջոցառման նպատակը, կազմակերպիչները, աջակից կազմակերպությունները, պահանջները և հղումները, համախմբման անհրաժեշտությունը, նախաձեռնության հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝

Տիգրան Չոբանյան – Հայոց ազգային գվարդիայի հրամանատար
Վահանգն Չախալյան – «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ
Արթուր Եղիազարյան – ՀՅԴ
.

***

«Նոյյան Տապան». Անդրանիկագետների մտահոգությունները, պահանջները և առաջարկները նոր իշխանություններինը»։

25-02-2019 14:00 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Փետրվարի 25-ին ժամը 14:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա կապակցությամբ։

Թեման՝ «Զորավար Անդրանիկի դերն ու նշանակությունը մեր ժամանակներում։ Անդրանիկագետների մտահոգությունները, պահանջները և առաջարկները նոր իշխանութուններին»։

Բանախոսներն են՝

Ռուբեն Սիմոնյան – գրող – հրապարակախոս, անդրանիկագետ
Կարո Վարդանյան – գրող – գրականագետ, անդրանիկագետ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն

***

Փետրվարի 25-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան պաշտոնական այցին ընդառաջ կներկայացնի մանրամասներ Թեհրան կատարած իր այցից, բանախոսը կանդրադառնա նաեւ Սիրայի եւ Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակին:
***

Փետրվարի 25-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Թեման՝ Պետական խորհրդանիշերի կարևորությունը և մշակույթի ձևավորումը, օրհներգի  փոփոխության հետ առընչվող հարցեր:




Լրահոս