Փետրվարի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին, ժամը 13:30-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Շիրակի պետական համալսարանում նախատեսում է անցկացնել քնարկում «Խաղաղությանը ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով։

Քննարկման բանախոսներն են.

Մարկ Գրիգորյան, լրագրող, զեկույցի համահեղինակ

Արմինե Սադիկյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող

Լեւոն Բարսեղյան, Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Էդգար Խաչատրյան, «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ նախագահ

***

Փետրվարի 26-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկիի մամլո ասուլիսը` Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

***

ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ փետրվարի 26-ին, ժամը 10:00-13:00, Վերաքննիչ դատարանում(Գարեգին Նժդեհ 23) տեղի կունենա «Բաց դռների օր» միջոցառում: Դատարանի բոլոր սահմանափակ և փակ գոտիները հասանելի են լինելու հանրության համար: Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան շրջայց կատարելու դատարանում, ծանոթանալու դատարանի գործունեությանը, աշխատանքային առօրյային, մասնակցելու դատական նիստերի, անձամբ իրենց հարցերն ուղղելու դատավորներին և դատարանի աշխատակիցներին: Ուրախ կլինենք հյուրընկալել աշակերտների,
ուսանողների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց:

***

«Նոյյան Տապան». Քննարկում՝ «Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ

Փետրվարի 26-ին ժամը 13,00 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում

«Ներառական կառավարում․ Հայաստանի «թաքնված» կապիտալը» թեմայի շուրջ։

Քննարկման կազմակերպիչ՝ «Վելես» իրավապաշտպան

հասարակական կազմակերպություն
Քննարկման ինֆորմացիոն հովանավոր՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալություն։

***

Քննարկման ընթացքում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կամփոփի իր կողմից իրականացված հետազոտության և վերլուծության արդյունքները

ՀՀ պետական կառավարման կառույցներում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների ներառվածության, ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման ցուցանիշների, առկա խնդիրների մասով, ինչպես նաև կներկայացնի խնդիր վերաբերյալ կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները։

Բանախոսներն են՝

Մարինա Պողոսյան – «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար
Դավիթ Գյուրջիյան – փաստաբան
Զառա Հովհաննիսյան – Իրավապաշտպան

Բանախոսների ցանկը կհամալրվի (Մասնակցության հայտերը ուղղարկված են տարբեր կառույցների)։

***

Փետրվարի 26-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների շուրջ միջկուսակցական քննարկումների ընթացքը, օրհներգի փոփոխության հետ կապված խնդրի լուծումը:

***

«Ազատություն ապստամբներին» նախաձեռնող խումբը վաղը, ժամը 14: 00-ին, Սասնա Ծռեր համահայկական կուսակցության կենտրոնական գրասենյակում (հասցե` Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ), լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում է  լուսաբանելու նախաձեռնող խմբի մամլո ասուլիսը` ապստամբներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի ազատության հարցի վերաբերյալ:

Ասուլիսի բանախոսներն են` նախաձեռնող խմբի անդամներ

Սերգեյ Կյուրեղյանը
Գագիկ Եղիազարյանը
Անի Պետրոսյանը

***

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Սույնով տեղեկացնում եմ, որ ս.թ.փետրվարի 26-ին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցությամբ կիրականացվի «Վերադաս դատարանների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Կլոր սեղան-քննարկումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարանների հիմնադրման 20-ամյակի առիթով:

Քննարկումը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 26-ին ժամը 14:00-ից 18:00 ն Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցային համալիրի «Արարատ» համաժողովների սրահում:

Քննարկմանը ելույթներով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար պրն. Արտակ Զեյնալյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ պրն. Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ պրն. Երվանդ Խունդկարյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք Հայաստանից և Եվրոպայի խորհրդից:




Լրահոս