Ինչո՞ւ է Արամ Դանիելյանի կարճված գործը վերաբացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկվի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Ինչպես հայտնեցին ArmLur.am-ի աղբյուրները, պատճառը նախորդ տարի նույն քրեական գործի կարճումն է եղել:

Ինչպես հայտնի է` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը:




Լրահոս