«Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով ակցիային ակտիվ էին ՀՀԿ-ականները և ՀՅԴ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով ակցիա էր կազմակերպվել: Թեեւ որպես դրա հիմնական կազմակերպիչ ներկայանում էր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, սակայն Ազատության հրապարակում կարելի էր տեսնել նախկին իշխանության ներկայացուցիչների: Օրինակ` ամբիոնում` հենց նրա կողքին, ելույթ ունեցավ Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը։ Այնտեղ էին նաև ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը եւ Ռուստամ Գասպարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ներկաների թվում կային կարկառուն ՀՀԿ-ականներ եւ ՀՅԴ-ականներ՝ Սամվել Նիկոյան, Գագիկ Մինասյան, Դավիթ Շահնազարյան, Հրանտ Մարգարյան եւ այլք: Եվ չնայած այս երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հեռու էին պահում հիմնական հավաքից` գերադասելով շրջել Ազատության հրապարակի մատույցներում, սակայն ներկաները ակտիվորեն շեշտում էին, թե հենց ՀՅԴ-ի հրավերով են շատերը եկել, իսկ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չէր բացառել, որ ցույցերը շարունակական են լինելու։




Լրահոս